«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Հրատարակվել են եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների ռուսերեն և գերմաներեն ժողովածուները

Հրատարակվել են եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների ռուսերեն և գերմաներեն ժողովածուները
24.07.2015 | 16:45

Հուլիսի 24-ին Գրողների միությունում տեղի ունեցավ «Երկիրն է խոսում» թարգմանական ժողովածուների (ռուսերեն և գերմաներեն) շնորհանդեսը։ Ժողովածուներն ընդգրկում են եղեռնազոհ 10 հեղինակի` Դանիել Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Զարդարյան, Երուխան, Թլկատինցի, Գեղամ Բարսեղյան, Տիգրան Չյոկյուրյան, Արտաշես Հարությունյան, գործերը:

Ռուսերեն և գերմաներեն ժողովածուների լույսընծայման նախաձեռնությունը «Հայաստանի գրողների միավորում» ՀԿ-ինն է։ Գրքերը լույս են տեսել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ժողովածուները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Ժողովածուների առաջաբանի հեղինակ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը շնորհանդեսին նշեց, որ ժողովածուները ձեռքն առնելիս երկու զգացում ես ունենում. նախ՝ մեծագույն ցավ, որ այդպիսի մեծ գրողների ենք կորցրել, մեկ էլ՝ հպարտության զգացում, որ այդպիսի մարդիկ ենք ունեցել։ «Այս ժողովածուները հուշարձան են այդ մարդկանց հիշատակին։ Այստեղ նրանց տառապանքի, ցավերի, ուրախության, գրականության մասին զրույց է բացվում։ Ընթերցողները կարող են պատկերացում կազմել, թե ինչ զոհեր ենք մենք տվել, ինչպիսի մշակույթ ենք կորցրել»,- նշեց պարոն Գաբրիելյանը։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ գերմաներեն ժողովածուն արդեն ներկայացվել է Գերմանիայի և Ավստրիայի ընթերցասերներին։ Գրողների միության նախագահը նշեց, որ մեր խնդիրն է տարածել արևմտահայ գրականությունը։ Ընդ որում, Գերմանիայում որոշ գրողներ, կարդալով թարգմանական ժողովածուի մեջ ընդգրկված դասականների գործերը, ասում էին, որ իրենք նորովի են ճանաչում ժամանակակից հայ գրականությունը։ Նա նաև ընդգծեց, որ թարգմանական գրքերը ներկայացվել են միջազգային փառատոներում և գրքի ցուցահանդեսներում, դրանք նաև երկար ճանապարհ ունեն անցնելու։
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների «Ցեղասպանություն» անվանակարգերում իրականացվող ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը միջոցառման ընթացքում ներկայացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում կյանքի կոչվող նախաձեռնությունները։ Նա նշեց, որ մրցույթի շրջանակներում ընտրվում են այնպիսի ծրագրեր, որոնք ոչ միայն խոնարհում են ի հիշատակ մեր մեծերի, այլև պարունակում են դաստիարակչական տարրեր և ենթադրում են շարունակականություն։

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ