Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հարփըր Լիի նորընծա գիրքն իրարանցում է առաջացրել համաշխարհային մամուլում

Հարփըր Լիի նորընծա գիրքն իրարանցում է առաջացրել համաշխարհային մամուլում
27.07.2015 | 15:07

«LOFT» ժամանցային կենտրոնում տեղի կունենա Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը…» գրքի շնորհանդեսը, որը վարելու է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանը: Գիրքն ընթերցողին է ներկայացնում «Զանգակ» հրատարակչությունը, թարգմանիչը Արամ Արսենյանն է:

Հայ ընթերցողին գիրքը ծանոթ է «Սարյակ մի սպանիր» անվանումով: Առաջին անգամ հրատարակվում է բնագրից:
Հայկ Համբարձումյանից տեղեկացանք նաև Հարփըր Լիի աղմուկ հանած նոր գրքի մասին, որն ուղղակիորեն առնչվում է «Ծաղրասարյակ սպանելը…» գրքին: «Գնա ու պահակ կարգիր» վերնագրով գիրքը գրվել է ավելի վաղ, սակայն հրատարակվել է բոլորովին վերջերս: Այն ոչ թե շարունակությունն է մեզ ծանոթ պատմության, այլ նախապատմությունը: Այստեղ դատապաշտպանը` Աթիքըսը, ներկայացված է այլ լույսի ներք: Նորընծա գիրքը բեսթսելլեր է, մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է մեկ միլիոնից ավելի օրինակ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ «Իրատեսի» թիվ 52-ում:

Դիտվել է՝ 1973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ