ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը
28.07.2015 | 11:38

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննչական կոմիտեի միջնորդությունը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր Գորիսում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով: Սուրիկ Խաչատրյանի որդին մեղադրվում է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված առաջին մասով՝ «դիտավորությամբ մեկ ուրիշի կյանքի համար վտանգավոր վնասվածք պատճառելը»: Միջադեպի պատճառով Հարություն Զաքարյանը կորցրել է մեկ աչքի տեսողությունը: Հայաստանի քննչական կոմիտեն, որի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում է քրեական գործը, տարածել է հաղորդագրություն.«Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տիգրան Խաչատրյանը բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ»:

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ