Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ՀՀ էներգետիկայի նախարարությունում քննարկվել են հայ-իրանական համատեղ ծրագրերը

ՀՀ էներգետիկայի նախարարությունում քննարկվել են հայ-իրանական համատեղ ծրագրերը
29.07.2015 | 13:41

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում փոխնախարար Արա Սիմոնյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարարի ավագ խորհրդական Հոմայունե Հայերիի ղեկավարությամբ, ՀՀ և ԻԻՀ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ սկսվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձևավորված համատեղ կոմիտեի նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ամրագրված կետերի իրականացման ընթացքն ու խնդիրները: Նիստի ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները տեղեկացրել են իրենց բնագավառներում իրականացված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ՝ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, բնապահպանության, զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, միջմարզային համագործակցության և այլ ոլորտներում: Առանձնահատուկ կարևորվել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո հայ-իրանական համագործակցության հետագա զարգացումը և Հայաստանի միջոցով Իրանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների հաջողված փորձը:
Համատեղ կոմիտեի նիստի շրջանակներում ընթանում են նաև երկկողմ հանդիպումներ և քննարկումներ՝ ըստ համապատասխան բնագավառների:
Քննարկումների ավարտից հետո կոմիտեի նիստի արդյունքները կներկայացվեն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Երվանդ Զախարյանին: Համատեղ կոմիտեն ստեղծվել է 2014 թ. դեկտեմբերի 15-16-ին, Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում՝ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին հետամուտ լինելու նպատակով: Նախատեսվում է համատեղ կոմիտեի նիստերն անցկացնել վեցամսյա պարբերականությամբ, երկու երկրներում:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ