Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ջազային փառատոնի շնորհիվ կբացահայտվեն նոր Տիգրան Համասյաններ»

«Ջազային փառատոնի  շնորհիվ  կբացահայտվեն նոր Տիգրան Համասյաններ»
10.09.2015 | 22:32

Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը ներկայացնում են տարվա ամենաջազային իրադարձությունը Հայաստանում՝ «Yerevan Jazz Fest 2015» փառատոնը: Այն բաղկացած կլինի երեք համերգից, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասոցիացիայի խորհրդի անդամ Վազգեն Ասատրյանն ասաց, որ փառատոնը հնարավորություն է տալիս հանդես գալու բոլոր ջազմեններին, ինչպես նաև առաջին քայլն է միջազգային շուկա դուրս գալու: Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի փառատոնը կտևի 5-6 օր, կկազմակերպվի նաև բացօթյա անվճար համերգ հանրության համար: «Երևան ջազը» ծրագիր ունի նաև երիտասարդ ջազմենների համար: Ջազ կատարող Վահագն Հայրապետյանը հույս հայտնեց, որ «Yerevan Jazz Fest»-ի շնորհիվ կբացահայտվեն նոր Տիգրան Համասյաններ: Նա վստահ է, որ փառատոնը նոր էջ կբացի հայկական ջազային կյանքում: Նշենք, որ երևանյան ջազ-փառատոնը ներկայացվելու է ֆրանսիական հեղինակավոր երաժշտական Mezzo TV հեռուստաալիքով: Ջազի վարպետները հույս ունեն, որ Երևանը նորից կդառնա ջազային մայրաքաղաք, փառատոնի անվան շնորհիվ («Երևան-ջազ») կգովազդվի այն քաղաքը, որտեղ ջազ են լսում:
Փառատոնային երեք օրերին հայ հանդիսատեսի համար ելույթներով հանդես կգան Հայկական սիմֆոնիկ-ջազ նվագախումբը, Արցախի ջազ նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Նինո Կատամաձեն, Լորեն Ռոբինը, Աբրահամ Գումրոյանը, Արթուր Սաթյանը, Ռիչարդ Բոնան, Հյուբերտ Թաբսը, Մարիամ և Արմեն Մերաբովները, Էռնա Յուզբաշյանը, Արմեն Հյուսնունցը և այլք:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ