Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ձեզ համար նկատելի, մեզ համար ցանկալի է նրանց ներկայությունը»

«Ձեզ համար նկատելի, մեզ համար ցանկալի է նրանց ներկայությունը»
01.10.2015 | 12:30

«Գրական տապան» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստան էին այցելել հանրահայտ գրողներ Վարուժան Ոսկանյանը, Քրիս Բոհջալյանը, Վահե Գոդելը և այլք: Ներկայացվեցին գրքեր (այդ թվում՝ ցեղասպանության մասին), որոնք համաշխարհային բեսթսելլերներ են, տպագրվել են մեծ տպաքանակներով աշխարհի տարբեր երկրներում: Գրողների հետ հանդիպումները անցան լեփ-լեցուն դահլիճներում: Ջերմ մթնոլորտը ապահոված էր, բայց թվում է համաշխարհային մեծության գրողները, որոնք նաև մեծ ներդրում ունեն Հայոց ցեղասպանության խնդրի հանրահռչակման հարցում, պետք է գրավեին նաև մեր երկրի պաշտոնյաների ուշադրությունը: Մշակույթի նախարարությունը խորհրդանշական մրցանակ շնորհեց ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանին և ռումինահայ գրող, քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանին ` ձեռամբ փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանի: Այստեղ էլ պաշտոնյա անձինք չերևացին:

«Ես պատիվ համարեցի, որ ես հանձնեցի այդ մրցանակները,- հակադարձեց փառատոնի ղեկավար, համակարգող ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, նկատելով, որ մրցանակի շնորհումը նախարարության ներկայության առհավատչյաներից մեկն է: -Դուք սխալվում եք, ասելով, թե փառատոնի ընթացքում պաշտոնական անձինք չեն եղել, որովհետև միջոցառումներին պարբերաբար ներկա է եղել, ողջույնի խոսք է ասել մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը: Նախարարի ներկա չլինելը պատճառաբանված էր, նա զբաղված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի զեկույցների խնդիրներով»:
«Կարող էին հյուրերին իրենց ներկայությամբ պատվել սփյուռքի, արտգործնախարարության ներկայացուցիչները և այլք»,- իմ այս դիտարկմանն ի պատասխան զրուցակիցս ասաց, որ պատասխանատու չէ որևէ նախարարության համար, բայց իրազեկեց, որ համաշխարհային մեծության գրողների ժամանումը Հայաստան ճնշող բյուջետային մասնակցությամբ իրականացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը, որի նախարարը, «Գրական տապանի» չորս համահիմնադիրներից մեկն է տարիներ շարունակ:
Չնայած պատճառաբանություններին` մնում եմ նույն կարծիքին, որ պաշտոնյա անձանց բացակայությունը գրողների հետ հանդիպման ժամանակ նկատելի էր: Իմ այս դիտարկմանն ի պատասխան Դավիթ Մաթևոսյանն ընդգծեց. «Ձեզ համար նկատելի, մեզ համար ցանկալի է նրանց ներկայությունը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ