Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Մոցարտի նամակը աճուրդում վաճառվել է 217 հազար դոլարով

Մոցարտի նամակը աճուրդում վաճառվել է 217 հազար դոլարով
16.10.2015 | 12:03

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի նամակը Բոստոնի RR Auction աճուրդային տանը վաճառվել է 217 հազար դոլարով՝ հայտնել է Associated Press-ը: Մեկէջանի նամակը Մոցարտը գրել է 1786 թվականին, հասցեագրված է բուսաբան, իր մտերիմ ընկեր Նիկոլաուս Ժակենին: Մոցարտը նրան խնդրում է վերադարձնել 3 պարտիտուրաները: Աճուրդը չի անվանել գնորդի անունը:

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ