Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ահմեդի Ջեբրաիլովի անվան Ադրբեջանը

Ահմեդի Ջեբրաիլովի անվան Ադրբեջանը
03.11.2015 | 12:37

«Ազատություն» ռադիոկայանը իր առավոտյան ծրագրում խիստ բնորոշ լուր հաղորդեց: Փաստորեն եղել է հերոս ադրբեջանցի՝ Ահմեդի Ջեբրաիլովը, ՈՒխուդ գյուղի ծնունդ, որ կամավոր մեկնել է Երկրորդ համաշխարհային պատերազմ, հերոսաբար կռվել է, ծանր վիրավորվել ու գերի է ընկել, համակենտրոնացման ճամբարից փախել է ու միացել ֆրանսիական դիմադրության շարժմանն ու ֆաշիզմից ազատագրել Բորդոն ու Փարիզը: Բայց երբ տուն է դարձել, ենթարկվել է ստալինյան բռնությունների ու աքսորվել Սիբիր: ՈՒ գուցե սիբիրներում գնար-կորչեր մեծ հերոսը, եթե 1966-ին Մոսկվա չգար Շառլ դե Գոլը: Եկել է ու ասել՝ գտեք Ահմեդի Ջեբրաիլովին՝ իմ հին ընկերոջը, ում հետ հաց ու զենք եմ կիսել: Ռուսները ստիպված են եղել գտնել Ջեբրաիլովին, վերականգնել անունն ու մեդալները ու տանել Կրեմլ: Բայց երբ այս սքանչելի պատմությունը հայտնվել է Վիքիպեդիայում, տառակեր օգտատերերը որոշել են պարզել՝ իսկ կա՞ Ահմեդի Ջեբրաիլովը իրականում, ու հերթով սկսել է պարզվել, որ ֆրանսիական որևէ աղբյուրում Ահմեդի Ջեբրաիլովի անունը չկա, Մոսկվա Շառլ դե Գոլի այցը լուսաբանած լրագրողները ոչ մի հիշատակում չունեն նրա մասին: Ավելին՝ սկզբում Փարիզն է ազատագրվել, հետո՝ Բորդոն, ու Ջեբրաիլովը միայնակ չէր կարող ազատագրել նախ Բորդոն, հետո՝ Փարիզը: Համակենտրոնացման ճամբարներից որևէ մեկի գերիների ցանկում չկա Ահմեդի Ջեբրաիլովի անուն-ազգանունը կամ գոնե նման անուն-ազգանուն: Ավելին՝ կեղծ են նրա պարգևները. համառ օգտատերերից մեկը հասել է նրա հայրենի գյուղ, գնացել նրա անվան թանգարան և համոզվել, որ Ջեբրաիլովի մեդալները Առաջին համաշխարհային պատերազմի պարգևներ են, երբ նա դեռ չէր ծնվել: Հավելեք՝ Ֆրանսիայի Տաղնե դյուշան շրջանի արխիվային դեպարտամենտը հաղորդել է, որ նման անուն ոչ մի տեղ չկա ու ոչ մի մեդալ այդ անունով մարդը չի ստացել: ՈՒ՝ Վիքիպեդիայից հանել են հերոս Ահմեդի Ջեբրաիլովի մասին հերոսական պատմությունը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Շարքային պատմություն է, չէ, շարքային հերոսի մասին, որ չի եղել: Բայց եթե մի քիչ խորանանք, այս պատմությունը այսօրվա Ադրբեջանի հայելին է: Երկիր, որ չի եղել, բայց ստեղծվել ու ապրում է ստի վրա ու ստի մեջ: ՈՒ՝ հերոսանում է Ահմեդի Ջեբրաիլովի ժառանգներով, որ մի օր կպարզվի՝ նույնպես չեն եղել ու չկան: Դաժան է պատմությունը՝ փաստեր է պահանջում: Ահմեդի Ջեբրաիլովի սուտ պատմությունն ու Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը ջրի երկու կաթիլ են, որոնք քիմիապես նույնը չեն լինում, բայց քաղաքականության մեջ նույնն են ու նույնը:

Դիտվել է՝ 2355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ