«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Եղեգնաձորցի երիտասարդները Եռաբլուրում ու Պռոշյանի պանթեոնում բացահայտում են հայոց պատմության հերոսական էջերը

Եղեգնաձորցի երիտասարդները Եռաբլուրում ու Պռոշյանի պանթեոնում բացահայտում են հայոց պատմության հերոսական էջերը
15.11.2015 | 01:35

Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի հինգ ուսումնական հաստատությունների 18 երիտասարդներ նոյեմբերի 14-ին այցելեցին «Եռաբլուր» զինվորական և Պռոշյանի զոհված ազատամարտիկների պանթեոն:
«Արգիսդի» հայրենասիրական հասարակական կազմակերպության «Գոյամարտ» ծրագրի շրջանակներում երիտասարդները Եռաբլուրում նախ ծանոթացան ԱՍԱԼԱՅԻ հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցեցին Անհայտ զինվորի հուշարձին, հերոսների շիրիմներին: Երիտասարդների այցը զուգակցվում էր տեղեկատվական զրույցներով ու բանախոսություններով. նրանք գիտելիքներ ստացան 20-րդ դարասկզբի ինքնապաշտպանական հերոսամարտերի, հայդուկների, արցախյան գոյամարտի, ազատամարտիկների կյանքի ու սխրանքների մասին, նրանց ներկայացվեցին գոյապայքարի դժվարին դրվագները, հերոսների կյանքն ու սխրանքները, հայոց նորագույն պատմության կարևորագույն էջերը:
Նշենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում կյանքի կոչված ծրագիրն իրականացվել է Արտաբույնք, Ագարակաձոր, Վերնաշեն, Գլաձոր, Արփի, Արենի, Շատին, Հորս, Ելփին, Ռինդ, Չիվա, Աղավնաձոր, Թառաթումբ, Աղնջաձոր գյուղերում: Կազմակերպվել են հարենասիրական ֆիլմերի դիտումներ, թարմացվել դպրոցներում փակցված ցուցատախտակների ինֆորմացիան: Ցուցադրվել են նաև «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարից ֆիլմեր: «Արգիսդի» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Գալստյանը նշեց, որ ծրագրի նպատակն է հայրենասիրական ֆիլմերի, ազատամարտիկների հետ հանդիպումների իրականացմամբ հնարավորություն տալ երեխաներին նոր լույսի տակ տեսնելու անձի և ՀՀ ապագա քաղաքացու համար կարևորագույն արժեքները՝ հայրենիք, հայրենասիրություն, արցախյան ազատամարտի հերոսներ, հայկական բանակ, հայ զինվոր: Նա վստահեցրեց. «Իսկապես կարելի է հույս դնել այս սերնդի վրա: Իրենց մեջ կա հայրենասիրությունը, ուղղակի կայծ ու ոգևորություն է պետք, որ արթնացնի այն: Երիտասարդների լրացրած գնահատման թերթիկներից պարզ է դառնում, որ նրանք հետաքրքրված են նման նյութերով ու շատ են ուզում, որ ծրագիրը շարունակական լինի: Ի վերջո հայրենիքը սիրելու համար նախ պետք է այն ճանաչել, իսկ ճանաչողության պակաս երեխաների մոտ զգացվում էր»: Միհրան Գալստյանը փաստեց, որ բոլոր դպրոցներում ռազմագիտության սենյակներ, անկյուններ թեև կան, բայց հաճախ այդ սենյակներն ու պաստառները երեխաների համար դառնում են սովորական: Ուստի պիտի նրանց հետ աշխատանք տարվի, որպեսզի աշակերտների ուշադրությունը գրավեն այդ նյութերը, տարատեսակ խրախուսումների միջոցով երիտասարդերի հետաքրքրությունը ուղղեն դեպի հերոսամարտերը հայդուկները, արցախյան գոյամարտը ազատամարտիկների կյանքն ու սխրանքները:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ