Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀԱԿ-ը Ջհանգիրյանին էլ «կորցրեց»

ՀԱԿ-ը Ջհանգիրյանին էլ «կորցրեց»
17.11.2015 | 02:01

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը սկսել է խախտել լռության «ուխտը»: Չխոսկան պատգամավորը վերջերս «բլբուլ» է կտրել: Եվ դա, պարզվում է, պատահական չէ:
Այս շրջանում և խորհրդարանական, և արտախորհրդարանական ընդդիմադիրները իշխանությունների հետ «սիրախաղի» մեջ են, «սակարկվում» է նրանց ապագայի հարցը: Ոմանք նորից խորհրդարանի փափուկ աթոռն են ուզում, մյուսների նկրտումներն ավելի մեծ են: Այս «իրարանցման» մեջ է նաև Գագիկ Ջհանգիրյանը: Մեր տեղեկություններով, նրան իշխանության ներկայացուցիչներից մեկը բավականին հետաքրքիր առաջարկ է արել, որից նախկին զինդատախազը չի կարողացել հրաժարվել: Հիմա էլ մնալով ընդդիմադիրի «շապիկի» մեջ, պատրաստվում է իշխանական ապագա «թռիչքին»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ