Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ձյուն է գալիս՝ տեղ-տեղ

Ձյուն է գալիս՝ տեղ-տեղ
17.11.2015 | 12:35

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկում, Սարավանում, Մեղրիում ձյուն է գալիս, Տիգրանաշենի և Վարդենյաց լեռնանցքներում` ձնախառն անձրև։ Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին աղ ու ավազ են ցանում։ Միջպետական և հանրապետական ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Դիտվել է՝ 2607

Մեկնաբանություններ