«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Կողմ է միայն ՀՀԿ-ն

Կողմ է միայն ՀՀԿ-ն
24.11.2015 | 11:37

ՀՀ պետբյուջեն օտարերկրյա աջակցություն ստացավ. «Եվրասիական բանկը» ՀՀ-ին հատկացրել է 30 մլն դոլար։
2016-ի պետբյուջեի նախագծին դեմ են «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», իսկ ԲՀԿ-ն հայտարարեց, որ «կմտածի»։ Փաստորեն, այս ֆինանսական փաստաթղթին կողմ է միայն ՀՀԿ-ն, ինչը բնական է. իշխող կուսակցությունը չէր կարող դեմ լինել ինքն իրեն։ Պատահական չէ, որ գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին շատերն են դեմ արտահայտվում, անգամ հանրապետական խմբակցության անդամներից մի քանիսը լուրջ քննադատության ենթարկեցին այս նախագիծը, որով ծախսերի ավելացում չի ենթադրվում։ Սա արդեն լուրջ խնդիր է և նշանակում է, որ 2016-ին մեր բնակչությունն ավելի վատ է ապրելու։
Վերջին 10 օրում ինչպես ասես բնութագրեցին բյուջեի նախագիծը՝ կայունացման, բարելավման, հեռանկարային և այլն, բայց դրանցից ոչ մեկը, իհարկե, «գրպանդ չես դնի»։ Ինչպե՞ս կարող է կայունացման կամ բարելավման բյուջե լինել, եթե վերջին 10 տարում Հայաստանի տնտեսությունը անկում է ապրում։ Եթե բարելավման նախագիծ է, հարց է առաջանում` ինչի՞ հաշվին է բարելավվելու ժողովրդի կյանքը, եթե նախագծով եկամուտների աճ նախատեսված չէ, գնաճն էլ թափով առաջ է գնում։
Այս փաստը շատ լավ է գիտակցում նաև հանրապետական կուսակցությունը, և առնվազն տարօրինակ կլիներ, եթե ուռճացված բյուջեի նախագիծ ներկայացներ գործադիրը, այն կլիներ «հեքիաթ, հեքիաթ պապս էր» շարքից։ Ստեղծված իրավիճակում երևի թե ճիշտ է, որ իշխող կուսակցությունը որոշել է դատարկ խոստումներով չկերակրել ժողովրդին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ