Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ ՃՇՀԱՀ ուսանողները ևս ծանոթացան սահմանադրական բարեփոխումների նախագծին

ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ ՃՇՀԱՀ ուսանողները ևս ծանոթացան սահմանադրական բարեփոխումների նախագծին
28.11.2015 | 23:05

Նոյեմբերի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի(ՃՇՀԱՀ) ՈՒսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց ճանաչողական դասընթաց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Դասընթացին մասնակցում էին ՃՇՀԱՀ շուրջ 80 ուսանողներ:

Միջոցառումը մեկնարկեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ողջույնի խոսքով, որի ընթացքում ՀՀԿ ԵԿ ղեկավարը խոսեց կուսակցության գործունեությունից և դրանում երիտասարդների մասնակցությունից:
«Կարևոր և անկարևոր կուսակցականներ չկան մեզ համար: Բոլորն են ցանկալի և կարևոր: Եվ անկախ նրանից կդառնաք դուք կուսակցական, թե ոչ` ակտիվ և նախաձեռնող երիտասարդները միշտ տեղ ունեն մեր կողքին»,- նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը:

Հաջորդիվ ՀՀԿ ԵԿ Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը երիտասարդներին ներկայացրեց կուսակցության գաղափարախոսությունը, գործունեությունն ու իրականացրած ծրագրերը:

Միջոցառման հաջորդ մասը նվիրվեց սահմանադրական բարեփոխումների նախագծին, որը ներկայացրեց ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ Գարեգին Պետրոսյանը` խոսելով մեկնաբանությունների, թյուրընկալումների, շահարկումների և պարզաբանումների մասին, ինչպես նաև պատասխանելով նախագծի հետ կապված երիտասարդներին հետաքրքրող հարցերին:

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ