Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կարևորը Երևանն է

Կարևորը Երևանն է
04.12.2015 | 01:07

Հանրաքվեն անցկացնելու հարցում որոշիչը Երևանն է, դրա համար էլ իշխող քաղաքական ուժը ջանք ու եռանդ չի խնայում երևանաբնակների քվեն ապահովելու հարցում: Մարզերի խնդիրն ավելի հեշտ է լուծել. այստեղ իշխանական լծակներն ավելի «արդյունավետ» են գործում: Բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ. կան մարզեր, որտեղ ավելի հեշտ են «համոզվում», մյուս տեղերում էլ՝ հակառակը: Այդուհանդերձ, ՀՀԿ-ի ծանր հրետանին «իջեցվել» է Երևանում, ոտքի են ելել հին ու նոր, նախկին ու ներկա ՀՀԿ-ականներ, որպեսզի ապահովեն «այո»-ի քվեները: Իշխանությունն էլ խոստացել է՝ լավ «աշխատողները» դժգոհ չեն մնա, յուրաքանչյուրը կվարձատրվի իր արածի չափով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ