«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

ՀԱՊԿ կոլեգիայի խորհրդի նիստում լայն կազմով քննարկվել են առանցքային հարցերը

ՀԱՊԿ կոլեգիայի խորհրդի նիստում լայն կազմով քննարկվել են առանցքային հարցերը
22.12.2015 | 01:43

ՀԱՊԿ կոլեգիայի խորհրդի նեղ կազմով նիստում քննարկվել է ՀԱՊԿ գործառնության հարցը, նշվել են կազմակերպության ամրացման քայլերը՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության նստաշրջանի ընդլայնված կազմով նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ նիստն ընթանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Պուտինի խոսքով՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության նստաշրջանի ընդլայնված կազմով նիստում կարծիքներ կփոխանակվեն աշխարհում տիրող իրավիճակի և միջազգային խնդիրների մասին:

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ