ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Էնրիկե Իգլեսիաս, կրծկալներ և կատվաձկան պոչեր

Էնրիկե Իգլեսիաս, կրծկալներ և կատվաձկան պոչեր
28.12.2015 | 17:21

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան դժգոհ է մնացել հանրահայտ երգիչ Էնրիկե Իգլեսիասի` մայրաքաղաք Կոլոմբոյում համերգի կազմակերպիչներից։ Նախագահն առաջարկել է համերգի կազմակերպիչներին դաժանորեն պատժել` թունավոր կատվաձկան պոչերով: Դեկտեմբերի 20-ի համերգին Իգլեսիասի` երկրպագուհիները հանել են կրծկալներն ու նետել երգչի վրա, շատերը բարձրացել են բեմ ու փորձել համբուրել Իգլեսիասին: «Սա չափից ավելի ոչ քաղաքակիրթ պահվածք է, որն ամենևին էլ բնորոշ չէ մեր մշակույթին»,- ասել է Սիրիսենան` հավելելով, որ ամենևին էլ պարտադիր չի համարում կանանց ու աղջիկներին պատժելը: Համերգը կազմակերպվել է Իգլեսիասի` «Սեր և սեքս» համաշխարհային շրջագայության շրջանակներում: Կազմակերպիչները չեն արձագանքել Շրի Լանկայի նախագահի քննադատությանը:

Դիտվել է՝ 1539

Մեկնաբանություններ