Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

2016-ը՝ Արիստոտելի տարի

2016-ը՝ Արիստոտելի տարի
09.01.2016 | 11:13

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2016-ը հռչակվել է հին հույն մտածող Արիստոտելի տարի: Պլատոնի աշակերտ և Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչ Արիստոտելը համարվում է փիլիսոփայության համակողմանի համակարգի ստեղծողը, որը ներառել է զանազան ասպարեզներ՝ քաղաքականությունը, սոցիոլոգիան, տրամաբանությունը, ֆիզիկան: 2016-ին լրանում է նրա ծննդյան 2400-ամյակը: Այս տարի ամբողջ աշխարհում նախատեսվում են Արիստոտելի հոբելյանին նվիրված միջոցառումներ: Իսկ Սալոնիկում կկայանա համաշխարհային կոնգրես, որին կհավաքվեն մեր ժամանակի բոլոր խոշոր մտածողները:

Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ