Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գերմանիայում վերահրատարակվել է Հիտլերի Mein Kampf-ը

Գերմանիայում վերահրատարակվել է Հիտլերի Mein Kampf-ը
10.01.2016 | 12:49

Ադոլֆ Հիտլերի Mein Kampf-ի («Իմ պայքարը») նոր հրատարակությունը Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ հայտնվել է գրախանութներում։
Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտը վերահրատարակել է Հիտլերի մանիֆեստը ծանոթագրություններով՝ հույս հայտնելով, որ այսպիսով գրքի բովանդակությունը հստակեցվի և կմերկացվի նացիստական առաջնորդի գաղափարախոսությունը։ «Այս հրատարակությունը բացահայտում է Հիտլերի տարածած կեղծ տեղեկությունները, նրա բացահայտ ստերը և բազմաթիվ կիսաճշմարտությունները, որոնք զուտ քարոզչական ազդեցություն ունեին»,- ասել է մյունխենյան ինստիտուտի տնօրեն Անդրեաս Վիրշինգը։ Գրաքննադատները մտավախություն ունեն, որ գրքի վերահրատարակումը կարող է նպաստել աջակողմյան ծայրահեղական գաղափարախոսության տարածմանը։ Mein Kampf-ը առաջին անգամ հրատարակվել է 1925-ին։ Հիտլերը նկարագրել է «արիական ռասայի գերազանցությունը» և կոչ արել բնաջնջել հրեաներին։

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ