Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՞Ւմ խանդն է առաջացնում Վիգեն Սարգսյանը

Ո՞Ւմ խանդն է առաջացնում Վիգեն Սարգսյանը
26.01.2016 | 00:53

Այս տարի Հայաստանը նշելու է Անկախության 25-ամյակը: Այդ առիթով, մեր տեղեկություններով, ձևավորվելու է հանձնաժողով, որը կրկին կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Վերջինիս առաջխաղացումը «շարժում» է վարչապետ Հովիկ Աբրահամյանի խանդը: Ի դեմս Վիգեն Սարգսյանի, վարչապետը տեսնում է լուրջ մրցակցի, որն ապագա իշխանությունում ծանրակշիռ պաշտոնների հավանական թեկնածուներից մեկն է, այդ թվում՝ հենց վարչապետի:
Իսկ հերթական կարևոր հանձնաժողովի նախագահությունը Վիգեն Սարգսյանին ապահովելու է PR-ով, իսկ սա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել ապագա իշխանության «հաշվով» մեծ հավակնություններ ունեցող Հովիկ Աբրահամյանին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ