Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ո՞վ է տեսել որևէ մեկին տոնածառ տեղադրելու համար ձերբակալեն»

«Ո՞վ է տեսել որևէ մեկին տոնածառ տեղադրելու համար ձերբակալեն»
29.01.2016 | 23:26

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` պնդել է, որ ընդդիմադիր ակտիվիստ, «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ:

«Իհարկե, քաղաքական բանտարկյալ է, ո՞վ է տեսել որևէ մեկին տոնածառ տեղադրելու համար ձերբակալեն,- մեզ հետ զրույցում ասաց թարգմանիչ, ակտիվիստ Կառա ՉՈԲԱՆՅԱՆԸ:- Գևորգը վաղուց էր թիրախավորված: Անընդհատ պատճառներ էին փնտրում նրան ձերբակալելու: Տոնածառի համար քաշքշուկ սարքեցին, հետո ձերբակալեցին` ոստիկանին հարվածելու մեղադրանքով: Գևորգին ձերբակալեցին այն ժամանակ, երբ քաշքշոցին արդեն վերջացել էր, ոստիկանները մի կողմ էին քաշվել, մի քանիսին հիվանդանոց էին տարել»: Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից բռնություն կիրառելուն, Կառա Չոբանյանն ասաց, որ ականատեսներ կային, Ամանորի գիշերվա կադրերում էլ երևում է: Երիտասարդներից մեկին այնպես են հարվածել, որ ուշագնաց է եղել, նրան գետնից են վերցրել, ինքն անձամբ հիվանդանոց է գնացել նրա հետ: Նշեց նաև, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվող բոլոր գործողություններն ապօրինի են. «Միայն մեկ ոստիկանի վկայությամբ ձերբակալում են, երբ, ըստ կոնվենցիայի, մարդուն ձերբակալում են ծայրահեղ դեպքերում: Գևորգն ինչո՞վ էր նախաքննությանը խանգարում: Կամ ի՞նչ է նշանակում` ոստիկանը իրավունք ունի խփելու, քաղաքացին ինքնապաշտպանության իրավունք չունի: Թեև Գևորգը չի խփել ոչ ոքի»: Ակտիվիստը տեղեկացրեց նաև, որ Վերաքննիչ դատարանում կալանքը ուժի մեջ թողնելու որոշում են ընդունել`առանց Գևորգի ներկայության: Գևորգի` գրավի դիմաց ազատվելու հայցը դատախազութունը մերժել է: Դատապաշտպանն իր հերթին դիմելու է`եթե նորից մերժվի, վճռաբեկ դատարանը շրջանցելով, կալանավորման հարցը միանգամից կհասցնեն Եվրոպական դատարան:
«ՈՒզում եմ Գևորգի մասին խոսել զուտ որպես անձի, մի կողմ թողնենք քաղաքական հարցերն ու ապօրինությունները: Անձամբ ծանոթ եմ նրան, բացառիկ լուսավոր, պայծառ անձնավորություն է, կիրթ է, զարգացած, հաճելի` շփումների մեջ, հրաշալի պարում է ազգային պարեր, երգում է ազգային երգեր, ինքս շատ երգեր նրանից եմ սովորել: Նա գրում ու բաժանում է մարդկանց երգերի բառերը: Նախանձելի կերպով տիրապետում է խոսքի հռետորական արվեստին: Ազդեցիկ է նրա խոսքը, մարդկանց սրտին է դիպչում, հուզում է: Նման բազմաշնորհ կերպարը պիտի օրինակ ծառայեր երիտասարդների համար: Նրան գուրգուրելու փոխարեն` թիրախավորում են ու խցից խուց տանում` քրեական հանցագործների մոտ»:
Գևորգ Սաֆարյանի ձերբակալումը, ըստ Կառա Չոբանյանի, մի քանի նպատակ է հետապնդում` նախ ասպարեզից հեռացնում են լուսավոր կերպարին, բռնությունների ու ճնշումների ենթարկելով նրան` փորձում են կոտրել ուրիշ ակտիվ երիտասարդների, ջլատել «Նոր Հայաստանի» ուժերը և մարդկանց շեղում են տարածաշրջանի հասարակական- քաղաքական լուրջ խնդիրներից:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ