ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ջոկովիչն ու Կերբերը

Ջոկովիչն ու Կերբերը
02.02.2016 | 00:13

Ավարտվեց մեծ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը: Կանանց մրցավեճում գրանցվեց անակնկալ: Ամերիկուհի Սերենա ՈՒիլյամսը եզրափակչում երեք սեթում (4:6, 6:3, 4:6) զիջեց Անժելիկա Կերբերին: Սա գերմանացի մարզուհու առաջին հաղթանակն էր Մեծ սաղավարտի մրցաշարերում: Հաղթանակը նրան օգնեց նաև վարկանիշային աղյուսակում առաջընթաց գրանցելու: Այժմ նա երկրորդն է: Առաջատարը շարունակում է մնալ Սերենա Ուիլյամսը:
Տղամարդկանց մրցավեճում անգերազանցելի էր Նովակ Ջոկովիչը: Նա երեք սեթում հաղթել է բրիտանացի Էնդի Մարեյին: Նշենք, որ սա սերբ թենիսիստի վ տասնմեկերորդ մրցանակն էր Մեծ սաղավարտի մրցաշարերում, որոնցից վեցին նա տիրացել է հենց այս՝ Ավստրալիայի բաց առաջնություններում:
Հավելենք, որ այս օրերին, իհարկե, բոլորովին այլ մրցաշարում, որն անցկացվում էր Անթալիայում (Թուրքիա), հաջող մրցելույթ է ունեցել Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը: Մեր մարզուհին միակ պարտությունը կրել է եզրափաչում: Նրա մրցակիցն է եղել Թուրքիայի ներկայացուցիչ Էրայդին Բասակը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ