ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Մահամերձ դատապարտյալներին գոնե բաց թողեք

Մահամերձ դատապարտյալներին գոնե բաց թողեք
02.02.2016 | 11:23

Միլիոնավոր կյանքեր խլող քաղցկեղը Հայաստանում բավականին մեծ տարածում ունի: Այդ ահավոր հիվանդությունը տարածված է նաև կալանավորների շրջանում: Մեր տեղեկություններով, «Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում («Ցեբե») մեծ թվով կալանավորներ տառապում են այս հիվանդությամբ: «Հարազատներն ամեն օր մորֆի են բերում, սրսկում ու սպասում, թե երբ են նրանք կյանքին հրաժեշտ տալու: Համատարած մահի ուրվականն է թափառում»,- մեզ հետ զրույցում պատմեց հիվանդանոցում պառկած դատապարտյալներից մեկը, նշելով, թե պետությունն ինչո՞ւ է նման դատապարտյալներին պահում, երբ պարզ է, որ նրանք մեկ ամսվա կյանք էլ չունեն: «Թող գոնե վերջին օրերը թողնեն հարազատների հետ անցկացնել»,- ասաց մեր զրուցակիցը, հիշեցնելով օրենքի այն դրույթը, ըստ որի, թույլատրվում է կալանավորին հիվանդության պատճառով ազատ արձակել: Դատապարտյալը մատնանշեց ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանին, ով անգամ ազատության «հոտը» չկարողացավ զգալ:
Չպետք է զարմանալ, որ մահվան շեմին կանգնած դատապարտյալների հանդեպ օրենքի այս դրույթը չի կիրառվում, քանի որ մեզանում արդարադատության համակարգում այնքան բացթողումներ կան, որ զարմանալու տեղ էլ չի մնում այլևս։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ