Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Պենտագոնը ցանկանում է 35 տոկոսով մեծացնել բյուջեն

Պենտագոնը ցանկանում է 35 տոկոսով մեծացնել բյուջեն
02.02.2016 | 21:30

Պենտագոնին ավելի շատ միջոցներ են պետք ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու, Արևելքում Հյուսիսատլանտյան դաշինքն ընդարձակելու համար: Այսօր Պենտագոնը կներկայացնի 2017-ի բյուջեն, որտեղ հենց այս ծախսերն են նշված լինելու և որը 35 տոկոսով գերազանցելու է 2016-ի բյուջեն: 583 միլիարդ դոլար բյուջեում 59 միլիարդը չնախատեսված ծախսերի համար է՝ Աֆղանստանում ռազմական գործողությունների համար, ավելի քան 7 միլիարդ դոլար կպահանջվի Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում:

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ