Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կոալիցիային անդամակցելու հարցն այլևս ԲՀԿ-ի օրակարգում չէ

Կոալիցիային անդամակցելու հարցն այլևս ԲՀԿ-ի օրակարգում չէ
04.02.2016 | 15:06

ԲՀԿ-ի օրակարգում այլևս կոալիցիայի թեմա չկա՝ «Ազատության» հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ՀՀԿ-ն ԲՀԿ-ին կոալիցիա մտնելու առաջարկ չի արել, բայց ԲՀԿ-ն հարցը քննարկել է և մոտեցումները տարբեր են եղել: «Իմ որոշ գործընկերներ հնչեցրել են տեսակետ, որ նպատակահարմար է այս փուլում՝ մինչև խորհրդարանական ընտրությունները, լինել համագործակցության որևէ ֆորմատում: Գաղտնիք չէ, որ ես և իմ որոշ գործընկերներ ունենք այլ տեսակետ: Այո, ես կտրականապես դեմ եմ: Դա բացարձակապես աննպատակահարմար է, և ես չեմ հավատում մեկ տարով կոալիցիաների արդյունավետությանը»,- պարզաբանել է Նաիրա Զոհրաբյանը: Հարցին՝ համամի՞տ են դաշնակցական Արմեն Ռուստամյանի գնահատականին, թե իշխանությունները վարկաբեկված են և գուցե ԲՀԿ-ն մտավախություն ունի, որ ընտրություններից առաջ իշխանության մաս կազմելով՝ իրենց վարկանի՞շն էլ կընկնի, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է.«Որևէ ժամանակ որևէ իշխանություն ինչ-որ շատ մեծ վարկանիշ չի ունեցել, և դա գաղտնիք չէ: Բայց կրկնում եմ՝ մեր մոտիվացիան դա չէ: Իմ մոտիվացիան այն է, որ բացարձակապես անիմաստ եմ համարում, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է 8 կամ 9 ամսվա կտրվածքով արդյունավետ կոալիցիա լինել: Ես նման կոալիցիաների արդյունավետությանը չեմ հավատում: Մեր կուսակցությունում, խմբակցությունում կան մարդիկ, ովքեր հավատում են, ովքեր համոզված են, որ դա կլիներ ամենաճիշտ տարբերակը: Ես այդ տեսակետին համամիտ չեմ»:

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ