Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեդվեդևի «պոչը» չէ, որ պետք է բռնել

Մեդվեդևի «պոչը» չէ,  որ պետք է բռնել
19.02.2016 | 08:43

Հովիկ Աբրահամյանը շատ լուրջ պատրաստություն է տեսնում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման համար: Սա նրան պետք է նախ և առաջ ներսում «ֆոն» ստեղծելու առումով: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իր դիրքերի ամրապնդման համար նրան պետք է դրսի օգնությունը: Օրեր առաջ Մեդվեդևի հետ էր հանդիպել Տիգրան Սարգսյանը, և ասում են, որ Աբրահամյանը բավականին խանդով է վերաբերվել իր ոխերիմ բարեկամ Տիգրան Սարգսյանի այս «առաջխաղացմանը»:
Հովիկ Աբրահամյանի հույսերը, թե ՌԴ վարչապետը կարող է իր առջև «կանաչ լույս» վառել ներքաղաքական առաջիկա զարգացումներում, մարում են, քանի որ Մեդվեդևը, ինչպես պարզվում է, սեփական «գլխացավանքը» ունի: ՌԴ տնտեսական ծանր վիճակը ռուս պաշտոնյային ստիպում է մտածել իր երկրի ֆինանսական խնդիրների լուծման ելքերի մասին: Յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ ՌԴ-ում, տնտեսական վիճակի առաջին պատասխանատուն վարչապետն է, ու Մեդվեդևը նախ և առաջ իր տեղը «ամրապնդելու» խնդիր ունի: Ավելին, այս պաշտոնյայի «կշիռը» այնքան մեծ չէ, որ կարողանա Ռուսաստանում գործոն հանդիսացող ուժերին ու քաղաքական բևեռներին իր խաղի կանոնները թելադրել: Մեդվեդևի «սև սրտին» մենակ Հովիկ Աբրահամյանի «ակնկալիքներն» էին պակասում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1085

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ