Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Նախրապանի» հարցը էթիկայի հանձնաժողովում

«Նախրապանի» հարցը էթիկայի հանձնաժողովում
23.02.2016 | 01:18

Երբ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում խոսում էր քաղաքական նոր մշակույթի մասին և հատկապես իր թիմակիցներին հորդորում «բարեփոխվել», պարզվում է, նրանցից ոչ բոլորն են դրան ականջալուր: Ելույթից ընդամենը օրեր անց խորհրդարանում հայտնի մականունավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), իրեն մոտեցող լրագրողներին տեսնելով, նետել է. «Էս ինչ նախիր ա»: Իհարկե, այլ հարց է, որ այս թաղային հեղինականությունը ԱԺ «մատույցներում» անգամ չպետք է երևար, էլ ուր մնաց օրենսդիր մարմնի անդամ համարվեր: Նրա պես «բիձաները» (ինչպես կասեր ԱԺ մեկ այլ «փառապանծ» պատգամավոր Սեյրան Սարոյանը) վաղուց քաղաքական դաշտից «մաքրված» պետք է լինեին, բայց ունենք այն, ինչ ունենք: Մնում է հուսալ, որ ապագա խորհրդարանը գոնե զերծ կլինի այսօրինակ դեմքերից ու «դեպքերից»:
Ի դեպ, լրագրողները ստորագրահավաք են նախաձեռնել, որով կոչ են անում դատապարտել Մհեր Սեդրակյանի պահվածքը: ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի այս միջադեպի առնչությամբ: Հարությունյանը չցանկացավ կանխակալ կարծիք հայտնել` նկատելով, որ երբ հարցը էթիկայի հանձնաժողովում քննարկվի, ինքն այն ժամանակ կխոսի: «Ես արտահայտվելու խնդիր չունեմ: Եթե հիմա կարծիք հայտնեմ, ինքս իմ կարծիքի ազդեցության տակ կհայտնվեմ»,- ասաց պատգամավորը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ