Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Ռուսները չեն ներել Թուրքիային խոցված Սու-24-ի համար

Ռուսները չեն ներել Թուրքիային խոցված Սու-24-ի համար
29.02.2016 | 17:27

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի նոր հարցման տվյալների համաձայն՝ ՌԴ քաղաքացիները պատրաստ չեն ներել Թուրքիային դավաճանության համար առնվազն մինչև թուրքական իշխանությունների պաշտոնական ներողություն խնդրելը: Հարցումը ցույց է տվել, որ ՌԴ քաղաքացիների երկու երրորդը՝ 63 տոկոսը, վստահ է, որ պետք չէ չեղարկել հակաթուրքական պատժամիջոցները, իսկ երեք չորրորդը՝ 78 տոկոսը, դեմ է որևէ փոխզիջման, մինչև Թուրքիան պաշտոնապես ներողություն չխնդրի կործանված Սու-24-ի համար։ Հարցվածների 54 տոկոսը, ռուս-թուրքական կոնֆլիկտում պարտված կողմ է համարում Թուրքիային։ Յուրաքանչյուր երրորդը՝ 35 տոկոսը, կարծում է, որ տուժած կարելի է համարել երկու կողմերին էլ։ Հարցմանը մասնակցել է 1600 մարդ՝ Ռուսաստանի 46 շրջանների 130 բնակավայրերից։

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ