Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀԱԿ-ի և «Ժառանգության» կսմթոցները

ՀԱԿ-ի և «Ժառանգության» կսմթոցները
18.03.2016 | 16:42

Հայաստանի ընդդիմադիրներից մարդ երբեմն «գլուխ չի հանում»: Իսկ երբ խոսքը Զարուհի Փոստանջյանի մասին է, ապա շա՜տ դժվար է նրա գործողություններում և հայտարարություններում հստակություն գտնելը: Ընդամենը րոպեներ առաջ Լևոն Զուրաբյանը հաստատում է, որ ԸՕ-ի շուրջ ձևավորած իրենց պլատֆորմին միացել են «Ժառանգությունը», ՕԵԿ-ը, իսկ Փոստանջյանը շտապում է համագործակցող ուժին «կսմթել»` հիշեցնելով ՀԱԿ-ի անցյալը` յուրահատուկ ոճավորմամբ: Նախ նշելով, որ իրենք ՀԱԿ-ի հետ միանալու խնդիր չունեն, քանի որ այդ առաջարկների մասին իրենց դեռ ՀՀՇ-ի իշխանության տարիներին են առաջարկել, Փոստանջյանը շեշտեց. «ՀԱԿ-ն է մեզ միացել, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ն դեռ ավտորիտար իշխանություն էին, խորհրդարանում էլ ՀԱԿ չկար, «Ժառանգությունն» ընդդիմություն էր և այս պահանջները ներկայացնում էր»:

Բնականաբար, ՀԱԿ-ից արձագանքը չի ուշացել: «Երեւի Հայ ազգային կոնգրեսից դուրս գտնվող մարդիկ ավելի լա՞վ գիտեն, թե ինչ է ՀԱԿ-ի ներսում կատարվում: Այսքան տարի ես ՀԱԿ-ում եմ, բայց ոչ մի նման բան չեմ տեսել: Գուցե իմ զգայարանները բթացել են: Շնորհակալ եմ Փոստանջյանին տեղեկատվության համար: Եթե այդպիսի տեղեկատվություն շարունակի ստացվել, ես նորից նրան շնորհակալ կլինեմ: Թե որքանով է մեր կուսակցության ռեժիմն ավտորիտար, ումից պետք է ազատվել, ես վերջապես կիմանամ, թե ինչ է տեղի ունենում ՀԱԿ-ում»,- հեգնեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Գոնե առերևույթ համագործակցության վրա թողեք մի փոքր «փոշի» նստի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ