Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Սիրիական բանակը վերականգնել է Պալմիրայի պատմական հատվածի նկատմամբ հսկողությունը

Սիրիական բանակը վերականգնել է Պալմիրայի պատմական հատվածի նկատմամբ հսկողությունը
24.03.2016 | 13:57

Սիրիական կառավարական բանակը վերահսկողություն է սահմանել Պալմիրա քաղաքի պատմական մասում՝ հայտարարել է բրիգադային մի գեներալ։ Նա ընդգծել է, որ ավիահարվածներ պետք չեն եղել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ Սիրիայից վերադարձած ռուս զինծառայողների հետ հանդիպմանը հույս էր հայտնել, որ սիրիական Պալմիրան շուտով կազատագրվի «Իսլամական պետության» զինյալներից։ ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը հայտարարել էր, որ Սիրիայի բանակը կարողացել է նախապատրաստվել Պալմիրայի ազատագրմանը ՌԴ-ի ավիատիեզերական ուժերի աջակցությամբ։ Պալմիրայի հնագույն ավերակները Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված 6 օբյեկտներից մեկն են։ Քաղաքը զինյալների վերահսկողության տակ էր հայտնվել անցյալ տարվա մայիսի կեսերին, հեռանալուց առաջ սիրիական բանակը տարհանել էր բնակիչների մեծ մասին ու Պալմիրայի թանգարանի թանկարժեք պատմական նմուշների մի մասը։ Քաղաքի գրավումից հետո ոչնչացման վտանգի տակ էին հայտնվել հնագույն տաճարներն ու ավերակները։

Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ