Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԱԺՄ-ն ակտիվանում է

ԱԺՄ-ն ակտիվանում է
01.04.2016 | 01:28

Ակնհայտ է, որ խորհրդարանական ուժերը «ձեռուոտ» են ընկել նորից պատգամավորական տեղեր ունենալու համար, մինչդեռ արտախորհրդարանական կուսակցությունները շատ պասիվ են այս հարցում: Նրանցից շատերը սպասում են, թե ընդդիմադիր ինչպիսի բևեռներ կստեղծվեն, որպեսզի կողմնորոշվեն, թե ում «պոչից» են բռնելու: Մեր տեղեկություններով, ԱԺՄ-ն է փորձում նոր «խոսքով» քաղաքական ասպարեզ վերադառնալ: Կուսակցությունում ստեղծվել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական խումբ, որը փորձում է բեկոր առ բեկոր կուսակցությունը հավաքել, ուժերը համալրել, ու երբ հնչի «համազարկը», սկսել ակտիվ քարոզարշավը: Իսկ մեկնարկի համար նրանց պակասում է նախագահականի թույլտվությունը: Այսօր ԱԺՄ-ում քննարկում են ընտրություններին միայնակ մասնակցելու նպատակահարմարության հարցը, սակայն սա դեռ վերջնական որոշում չէ: Ամեն ինչ կախված է նրանից, թե կուսակցությունում ինչպիսի համախմբում կիրականացվի: Ի դեպ, ԱԺՄ-ն «խաղալու» է ընդդիմության դաշտում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ