ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Թբիլիսիում կայացավ Հարավային Կովկասի և ՈՒկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ համաժողովը

Թբիլիսիում կայացավ Հարավային Կովկասի և ՈՒկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ համաժողովը
02.04.2016 | 10:36

Մարտի 29-31-ը Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի(NIMD) նախաձեռնությամբ Թբիլիսիում անցկացվեց Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և ՈՒկրաինայի խորհրդարաններում ընդգրկված կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները: ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ծրագրին ներկայացել էր 4 անդամներով:

Համաժողովի նպատակն էր ներկայացնել տարածաշրջանում ժողովրդավարացման գործընթացի հետ կապված խնդիրները, մարտահրավերներն ու ձեռքբերումները և առաջարկել համագործակցության հնարավոր և արդյունավետ մոդելներ:
Ծրագրի ընթացքում տեղի ունեցավ 1 լիագումար նիստ, և քննարկումներ անցկացվեցին թեմատիկ 6 աշխատանքային խմբերում: Քննարկումները վերաբերում էին Հարավային Կովկասի և Ուկրաինայի ընտրական համակարգերին, քաղաքական կուսակցությունների ընտրարշավներին, որոշումների կայացման գործընթացում կանանց դերակատարմանը, ժողովրդավարական գործընթացներում մեդիայի դերին, այդ գործընթացների վրա սահմանադրական փոփոխությունների ազդեցությանն ու ՏԻՄ դերի բարձրացմանը: Թեմատիկ քննարկման ժամանակ ՀՀԿ ԵԿ անդամ Վարդուհի Սարգսյանի կողմից զեկույց ներկայացվեց սահմանադրական փոփոխությունների և ժողովրդավարության վրա դրանց ազդեցության մասին:
Համաժողովի փակման լիագումար նիստի ընթացքում «Զարգացող ժողովրդավարական գործընթացները Հարավային Կովկասում և ՈՒկրաինայում» խորագրով ամփոփիչ զեկույցով հանդես եկավ ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Հասմիկ Ղազարյանը, ով իր խոսքում անդրադարձ կատարեց վերջին տարիներին տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կատարված քայլերին` ընդգծելով ՀՀ վերջին ձեռքբերումը` կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Խոսելով հետագա անելիքների անհրաժեշտությունից` ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը նշեց այն շոշափելի առաջընթացի մասին, որ գրանցվել է կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ և արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման և քաղաքացիական հասարակության զարգացման գործում:
Աշխատանքային խմբերում անցկացված քննարկումների ընթացքում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բազմաթիվ փաստարկներով ընգծվեցին Հայաստանի ակնհայտ առավելությունները ժողովրդավարացման գործում հետամնաց դիրքեր գրավող Ադրբեջանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ տարածաշրջանային 3-րդ համաժողովի ընթացքում ՀՀԿ ԵԿ կողմից ներկայացված Հարավային Կովկասի երկրների երիտասարդ քաղաքական գործիչների համար խորհրդարանի ստեղծման նախագիծը, որի շուրջ համախմբվել էին ՀՀ պառլամենտական բոլոր ուժերը, արժանացել է դրամաշնորհի և կգործի արդեն այս տարվանից:

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ