Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Մինսկի խմբի համանախագահները կգան Երևան. ծրագրված է հանդիպում Սերժ Սարգսյանի հետ

Մինսկի խմբի համանախագահները կգան Երևան. ծրագրված է հանդիպում Սերժ Սարգսյանի հետ
05.04.2016 | 15:54

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 9-ին կժամանեն Երևան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Նրանց կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Հանդիպում կկայանա նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ»,-նշում է Բալայանը։

Դիտվել է՝ 3078

Մեկնաբանություններ