ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը

ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը
16.04.2016 | 03:30

ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը՝ նիստից հետո ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: «Իմ գործընկերներին ես տեղեկացրել եմ ապրիլի սկզբից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին: Հայկական կողմն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Դրանք բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ են դարձել, զոհեր են եղել նաև խաղաղ բնակչության շրջանում: Այս հարցի հետ կապված կատարվել է կարծիքների փոխանակում»,- ասել է Յուրի Խաչատուրովը: Ռազմական կոմիտեի նիստում քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը: Մասնակիցները նշել են, որ ՀԱՊԿ-ի տարածաշրջանում ռազմական անվտանգության սպառնալիքի հարցը համալիր բնույթ ունի: «Ռազմական անվտանգության հարցն առնչվում է քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլ կարևոր ոլորտների հետ: Դրանից ելնելով, անհրաժեշտություն կա աջակցելու և կատարելագործելու հավաքական անվտանգության երկրներում կայունության ապահովման մեխանիզմները: Եկել ենք համաձայնության՝ կատարելագործելու Միացյալ շտաբի գործունեությունը, հստակեցրել ենք շտաբի խնդիրները, գործառույթները և այլ հարցրեր: Նախանշել ենք նաև մեր հետագա աշխատանքի ուղղությունները»,- հավելել է Յուրի Խաչատուրովը: Երևանում ապրիլի 15-ին անցկացվել է ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական` ութերորդ նիստը, որ երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանի նախագահությամբ: Ռազմական կոմիտեի նիստին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը և Միացյալ շտաբի պետը: Հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում 2016 թվականի երկրորդ կեսին:

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ