Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սերը Սահյանի հանդեպ գուցե պարտավորեցնի բարեկարգել ճանապարհները

Սերը Սահյանի հանդեպ գուցե պարտավորեցնի բարեկարգել ճանապարհները
21.04.2016 | 20:12

Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանը բացել է իր դռները: Տուն-թանգարանի ցուցադրության ձևավորման համար թանգարանային առարկաներն ընտրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերից: Ցուցադրությունը համալրվել է նաև Հ. Սահյանին պատկանող անձնական իրերով և փաստաթղթերով, որոնք թանգարանին է նվիրաբերել բանաստեղծի որդին՝ Նաիրի Սահյանը: Պատրաստ է նաև պոետի կիսանդրին, որի հեղինակն է Գետիկ Բաղդասարյանը:

Թանգարանը բացվեց նախատեսված ժամկետից ուշ` դժգոհության ալիք բարձրացնելով: Բացումից հետո հետաքրքության ալիք կբարձրացնի՞ առհասարակ, այցելուներ կունենա՞ թանգարանը:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մեր հարցին ի պատասխան ասաց, որ դժվար է նախապես ենթադրություն անել այցելուների հոսքի մասին. «Սյունիքը հրաշալի բնաշխարհ ունի, հեռավոր այդ գյուղը դրախտային անկյուն է, թանգարանն էլ հրաշալի է, բայց Լոր տանող գյուղական ճանապարհները դժվարանցանելի են, սայլուղիներ են»: Սահյանն ամենակենսունակ բանաստեղծն է, զրուցակիցս հույս հայտնեց, որ սերը Սահյանի հանդեպ գուցե պարտավորեցնի բարեկարգել ճանապարհները: Ինչպես Թումանյանի Դսեղ գյուղի պարագայում` բարեկարգված ճանապարհները ապահովեցին հոսքը անվանի բանաստեղծի տուն-թանգարան, միաժամանակ օգտվեցին գյուղի բնակիչները: Համո Սահյան-բանաստեղծի մասին խոսելով` Կարո Վարդանյանը նկատեց. «Ասում են` Երևանում բնության թանգարան ունենք, ես չգիտեմ ինչպիսի բնություն է ցուցադրվում այնտեղ, բայց ամենաիսկական բնության թանգարանը Համո Սահյանի պոեզիան է: Մեր լեռները, ծովերը, մասրենին, նաիրյան բարդին, կարապներն ու կիրճերը ոչ մի տեղ այդքան կենդանի չեն թրթռում, ինչքան Սահյանի պոեզիայում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ