Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
22.04.2016 | 12:54

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը: Բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության հայ ժողովրդի պայքարին: Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին՝ համատեղ աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին և տարածել պատմական փաստերի իմացությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության և ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանության: Բանաձևի նախագիծը ներկայացրել էին պատգամավորներ Կորդարո Սալվատորեն, Դ’Ազերո Անտոնինոն, Պապալե Ալֆիոն և Գրասո Բեռնադետե Ֆելիչեն: Բանաձևի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել 2015-ի նոյեմբերի վերջին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի Պալերմո այցի ժամանակ Սիցիլիայի նահանգային խորհրդի նախագահ Ջիովաննի Արդիցոնեի հետ հանդիպմանը: Իտալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000-ին:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ