Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էրդողանի պատմական գիտակցությունը

Էրդողանի պատմական գիտակցությունը
24.04.2016 | 21:41

Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանն ընթերցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը.


«Ողջունում եմ բոլոր հավաքվածներին, ովքեր եկել են հիշատակելու Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակը: Ողջունում եմ նաև, որ այսօրվա արարողությունն իրականացվում է Թուրքիայում` օսմանցի հայերի ապրած ցավերը հասկանալու և հիշատակը ոգեկոչելու համար ամենաիմաստալից վայրում: Անատոլիական հողերը, որտեղ չեն անտեսվում մարդկային պարտականությունները, որտեղ անկեղծորեն կիսվում են ուրախությունն ու ցավը, ամեն ինչից առաջ է դասվում խղճի ու արդարության զգացումը: Մենք շարունակելու ենք տեր կանգնել օսմանցի հայերի հիշատակին` համաձայն մեր պատմական գիտակցման: Մենք շարունակելու ենք հիշեցնել թուրքերի ու հայերի շուրջ հազար տարվա համատեղ ապրելու մշակույթը: Չենք դադարելու գործել հանուն բարեկամությանն և խաղաղության` ընդդեմ նրանց, ովքեր համատեղ պատմություն ու նման ավանդույթներ ունեցող երկու հարևան ժողովուրդներին ատելություն և թշնամանք պարունակող խոսքերով ցանկանում են հեռացնել իրարից և քաղաքականացնել պատմությունը:


Հարգում եմ օսմանցի հայերի հիշատակն ու ցավակցություններս հայտնում ողջ մնացածների մերձավորներին: Հարգում եմ նույն ժամանակահատվածում բոլոր զոհված օսմանյան քաղաքացիների հիշատակը` անկախ նրանց էթնիկ և կրոնական պատկանելությունից: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք կիսում ենք ընդհանուր ցավը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հայ քաղաքացիներին, ովքեր անցյալից մինչ օրս իրենց ներդրումն են ունեցել մեր երկրում»:
Ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձը ժխտողականության հերթական անհաջող դրսեւորումն է, Օսմանյան կայսրության իշխանությունների հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը հայերի վրա դնելու ակնհայտ փորձ՝ հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին եւ նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված եւ իրականացված ցեղասպանության:


Թուրքիայի ժխտողական կեցվածքը ավելի է մեծացնում հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ անջրպետը, որը վերացնելու լավագույն ճանապարհը պատմությանն առերեսումն է ու ապաշխարհանքը»,-ընդգծել է նա:

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ