Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչից է խոսում Հրանտ Բագրատյանը

Ինչից է խոսում Հրանտ Բագրատյանը
26.04.2016 | 09:10

Չնայած ՊՆ ներկայացուցիչների վստահեցումներին, թե մենք զենքի պակաս չունենք, քաղաքական ուժերը շարունակում են բարձրաձայնել հայկական բանակի թերի սպառազինության մասին: Երեկ ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն արեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Մենք անընդհատ բողոքում ենք, թե մեր զենքը 80-ականների է, թե ռուսները օգնում են Ադրբեջանին, միանշանակ մենք էլ ենք դատապարտում, բայց եկեք ճիշտը հասկանանք, այդ զենքերից չէ, որ մենք ունենք զոհեր: Չկա այդպիսի ստրատեգիական զենք, որի պատճառով մենք զոհ ենք տվել: Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը իրիկունը 8-ից հետո չի տեսնում, չունի գիշերային սարք: Մենք զոհ ենք տվել, որովհետև չկա հասարակական կապ, այն կապը, որը կար 90-ականներին»,- փաստեց այդ տարիներին գործադիրի ղեկը ստանձնած Բագրատյանը, ումից փորձեցինք պարզել՝ այդ ինչ «զենքի» մասին է խոսքը, որը ժամանակին եղել է, իսկ հիմա չկա: Պատգամավորը չցանկացավ այդ մասին խոսել, քանի որ դա հրապարակման ենթակա թեմա չէ: «ՈՒմ որ պետք է, կհասկանա ու մեզ բացատրություն պիտի տրամադրի»,- հակիրճ պատասխանեց ընդդիմադիր գործիչը:


«Իրատեսը» փորձեց ՊՆ-ից բացատրություն ստանալ, թե ինչի մասին է ակնարկում Բագրատյանը, ո՞ւր են «թռել» այդ զենքերը: Այստեղ ևս պատասխան չունեին, չգիտեին, թե ինչի մասին է ակնարկում նախկին վարչապետը: «Ընդհանուր, անհասկանալի բաներ է ասել»,- փոխանցեցին նախարարությունից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ