Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Կարդալով «սերմնաբջիջ», հասկանում են պոռնոինդուստրիա»

«Կարդալով «սերմնաբջիջ», հասկանում են պոռնոինդուստրիա»
06.05.2016 | 01:12

Ընդդիմադիր պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ նոր օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը մեծ հնչողություն է ստացել: Նախագծով առաջարկվում է պետության երաշխավորմամբ 18 տարեկան նորակոչիկների սերմնաբջիջները պահպանել ստեղծվելիք համապատասխան բանկում: Այս նախաձեռնությունը քննադատությունների պակաս չունեցավ, պատգամավորին համարեցին նույնիսկ «զինվորի մահվան դատավճիռ գրող»: «Իրատեսի» հետ զրույցում քննադատություններին պատասխանեց նախագծի հեղինակը:


-Նախ՝ հոգեբանական կողմը հաշվարկե՞լ եք, որովհետև շատերը հենց այս դիտանկյունից են նայում նախագծին:
-Հոգեբանական խնդիրներից են խոսում այն մարդիկ, ովքեր չեն կարդացել նախագիծը: Այս նախագծում որևէ պարտադրանք չկա, այսօր մենք ունենք օրենք, որը կամավորության սկզբունքով է աշխատում: Ընդամենն այդ օրենքում մի փոփոխություն եմ արել` պետությունը պետք է երաշխավորի 18 տարեկան նորակոչիկների սերմնահեղուկի պահպանումը: Մարդիկ առանց ընկալելու փորձում են եզրակացություններ անել կամ, կարդալով «սերմնաբջիջ», հասկանում են պոռնոինդուստրիա, ինչը ցույց է տալիս, որ դպրոցում կամ կյանքում սեռական կրթություն չեն ստացել: Շատ քննադատությունների հումորով եմ վերաբերվում, այն տեսակետները, որոնցում ռացիոնալ հատիկ կա, փորձելու եմ հօգուտ նախագծի ծառայեցնել: Կառավարության հետ հարցը քննարկել ենք, գործադիրում այլ մոտեցում ունեն, քանի որ ֆինանսական խնդիրներ կան:
-Մասնագետների հետ խորհրդակցե՞լ եք, եղե՞լ են քաղաքացիներ, որոնք այս հարցի առնչությամբ մտահոգություն են հայտնել, ինչպե՞ս ծնվեց այս նախագծի գաղափարը:
-Այսօր մենք ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունենք, ինչպես, օրինակ, ընտանիք կազմելու տարիքի խնդիրը (անցած տարի միջին տարիքը 30-ն էր): Բանակից վերադարձած տղաները կարող են տարբեր հիվանդություններ ունենալ, անգամ հաշմանդամություն, ինչը նպաստելու է անպտղությանը: Եթե գիտակցում են, որ այս վտանգները կան, և կամավոր ցանկանում են օգտվել օրենքից, ինչո՞ւ նրանց այդ հնարավորությունը չտալ:
-Կա՞ աշխարհում այսպիսի փորձ:
-Իսրայելը դա անում է, ԱՄՆ-ը փորձնական տարբերակով է իրականացնում: Այն երկրներում, որոնք պատերազմական վիճակում են, այս օրենքը քննարկվում է: Հետո էլ, ինչո՞ւ պետք է նայենք, թե աշխարհում ինչ փորձ կա: Արդյոք աշխարհի բոլոր տեղերում կա՞ ղարաբաղյան կոնֆլիկտ, արդյոք աշխարհում բոլորի թշնամին Ադրբեջա՞նն է: Եկեք մեր տեսանկյունից հարցը դիտարկենք: Կարծում եմ, այս նախագծի քննադատություններն ավելի շատ ուղղված են անձի դեմ: Քաղաքական գործչի կյանքն էլ դա է, կասեն, կգնան, դու պիտի հարվածներից կանգուն մնաս: Այսօր շուրջ յոթ տարբեր խմբերից հարցը քննարկելու հրավեր ունեմ: Լուծումները կարող են հազարավոր լինել, բայց ես այսպես եմ տեսել ու ազնվորեն բարձրաձայնել եմ:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ