Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Եկեղեցին իր զավակների կողքին է` լինի թիկունքում, առաջնագծում, սփյուռքում, թե հայրենիքում»

«Եկեղեցին իր զավակների կողքին  է` լինի թիկունքում, առաջնագծում, սփյուռքում, թե հայրենիքում»
31.05.2016 | 00:14

Ամասիայի հոգևոր հովիվ տեր ԶԱՐԵՀ քահանա ԱՇՈՒՐՅԱՆԻ հետ մեր զրույցը բանակ-եկեղեցի կապի, քառօրյա պատերազմի և դրան հաջորդած տրամադրությունների մասին է:

-Տեր Զարեհ, օրհասական պահերին եկեղեցու դերը մեծապես կարևորվում է: Ապրիլյան պատերազմի օրերին հոգևորականները, այդ թվում` Դուք, առաջնագծում զինվորի կողքին էիք: Կարող եք հարկ եղած դեպքում նաև զե՞նք վերցնել:
-Հայ առաքելական Սուրբ եկեղեցին միշտ եղել է ու շարունակում է լինել իր զավակների կողքին` լինի թիկունքում, թե առաջնագծում, սփյուռքում, թե հայրենիքում: Եվ եթե հարկ լինի՝ նաև զենքը ձեռքին:
- Ինչպե՞ս են արձագանքում զինվորները, երբ իրենց կողքին հոգևորականների են տեսնում: Որո՞նք են բանակ-զինվոր հարաբերությունները, առհասարակ:
-Մեր հասարակությունը միշտ պետք է գիտակցի, որ պետության հիմքում կան երեք կարևորագույն հիմնաքարեր, որոնցով մենք դիմակայել ենք ամեն տեսակի դժվարությունների: Այդ երեքն են` Եկեղեցի, Դպրոց, Բանակ: Երբ այս երեքը միասին են, մեր ազգին հաղթելն անհնարին է դառնում: Մենք գրեթե բոլոր զորամասերում ունենք գնդերեցներ, ովքեր իրենց ամենօրյա ծառայությամբ թե՛ զինվորների, թե՛ հրամկազմի հետ են: Այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, քանի որ մեր զինվորները գիտակցում են վերոնշյալ երեք հիմնաքարերի կարևորությունը:
-Արցախի վարչապետի մամլո խոսնակը ֆլեշ մոբ է նախաձեռնել, որի շրջանակում մեր հայրենակիցները հանգիստը պետք է անցկացնեն Արցախում: Նպատակը բարոյական և նյութական աջակցությունն է Արցախին: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ֆլեշ մոբի մասին տեղյակ չէի, բայց կասեմ, որ Արցախը իսկական դրախտավայր է: Ինչ վերաբերում է աջակցությանը, եկեք ավելի ճիշտ բառ օգտագործենք, տեղին է ասել` ներդրում անել:
-Ի՞նչ դասեր քաղեցինք քառօրյա պատերազմից: Եվ ի՞նչն է, որ կուզեիք՝ փոխվեր մեր երկրում, մեր գիտակցության մեջ:
-Պատմությունը մեր անսխալ ուսուցիչն է, որի դասերը պետք է անպայմանորեն սերտենք և այս համախմբվածությունը վերածենք ազգային գիտակցության:


Ճեպազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ