ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թեժացող կրքեր, մրցավարական վրիպումներ

Թեժացող կրքեր, մրցավարական վրիպումներ
07.06.2016 | 10:06

Մինչ Հին աշխարհն ապրում է հունիսի 10-ին Ֆրանսիայում մեկնարկելիք ֆուտբոլի համաեվրոպական առաջնության սպասումով, ամերիկյան մայր ցամաքում արդեն իսկ թեժանում են ֆուտբոլային կրքերը: Եղած խաղերից հիշատակենք երկուսը, քանի որ ներկայումս խմբային փուլի հանդիպումներ են, ու վրիպածներն իրենց սխալն ուղղելու հնարավորություն դեռ ունեն, եթե, իհարկե, մտադիր են պատմություն կերտել:
Բուռն քննարկումների թեմա է դարձել Չիլի-Բրազիլիա դիմակայությունը, որտեղ աշխարհի հնգակի չեմպիոնները պարտությունից փրկվել են մրցավարի թույլ տված սխալի պատճառով միայն, և գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:


Շատ ավելի բուռն է եղել եվրոպական ժամանակով երեկ վաղ առավոտ կայացած Մեքսիկա-ՈՒրուգվայ մրցակցությունը: Դաշտի նոմինալ տերերը՝ մեքսիկացիները առաջին խաղակեսից հետո հանդիպումը շահում էին 1:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում մեկ ֆուտբոլիստ պակաս ունեցող ուրուգվայցիները կարողացան հավասարեցնել հաշիվն ու ավելին անելու հնարավորություն ստացան, քանի որ «ացտեկների» կոպիտ խաղի պատճառով նաև խաղացողների թվային հավասարությունն էր վերականգնվել: Սակայն ամեն ինչ ստացվեց հյուրերի կամքին հակառակ: Մեքսիկացիները կարողացան ևս երկու գոլի հեղինակ դառնալ ու հաղթել 3:1 հաշվով: Հանդիպման նման արդյունքը մեծապես պայմանավորված էր նաև նրանով, որ հավասարությունը վերականգնելու պատճառով ուրուգվայցիներն ամբողջ թիմով անցան գրոհի ու բաց թողեցին մեքսիկացիների վտանգավոր հակահարձակումը:


Նկատենք, որ վնասվածքի պատճառով հանդիպմանը չէր մասնակցում ուրուգվայցիների գլխավոր հարվածային ուժը՝ Լուիս Սուարեսը: Նաև հավելենք, որ խաղավարտից հետո բախվել են երկու թիմերի երկրպագուները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ