Բուռն քննարկումների տեղիք է տվել ռուս անվանի թենիսիստուհի Մարիա Շարապովայի որակազրկման հարցը: Երկու տարին կարող է ճակատագրական լինել նրա համար, եթե չմոռանանք, որ Շարապովան արդեն քսանինը տարեկան է և մեծ սպորտ վերադառնալու հավանականությունը գրեթե զրոյական է դառնում: Տեղեկացնենք, որ Թենիսի միջազգային ֆեդերացիան դեռևս ընթացիկ տարվա մարտի 12-ից էր թենիսիստուհուն մեկուսացրել խոշոր մրցաշարերից, իսկ ռուսները, աղոտ հույսեր փայփայելով, նրան ներառել էին ազգային հավաքականի կազմում Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ