Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկը

ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկը
11.06.2016 | 15:24

Հունիսի 10-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները, ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն, այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող N զորամաս։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունել է զորամասի հրամանատարը: Ճեպազրույցի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել են որոշ մանրամասներ զորամասի կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ:


Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքով, ծանոթացել զինծառայողների կենցաղային պայմաններին:

Դիտվել է՝ 1441

Մեկնաբանություններ