Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Սիրիայի հարցը ռազմական լուծում չունի

Սիրիայի հարցը ռազմական լուծում չունի
13.06.2016 | 23:14

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Օսլոյում հանդիպել է նորվեգ գործընկերոջ հետ: Հանդիպումից հետո նա հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը՝ ծայրահեղականությանը դիմակայելու, Սիրիայի համար խաղաղ լուծում մշակելու համար:

«Մենք կարծում ենք, որ ոչ միայն Իրանը, այլև միջազգային հանրությունը պետք է ջանքերը միավորելով՝ պայքարի ահաբեկչության սպառնալիքի դեմ: Այստեղ անհրաժեշտ է համագործակցել բոլորի հետ»,- ասել է նա: Սիրիայի վերաբերյալ Զարիֆը հայտարարել է, որ անհրաժեշտ են բազմաթիվ երկրների համատեղ ջանքերը, որոնք կապահովեն այդ երկրի ապագան. «Պետք է հասկանալ, որ ռազմական լուծում չկա: Սիրիայի համար կա անհրաժեշտ քաղաքական որոշում»:

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ