Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պատմությունը չի ների

Պատմությունը  չի ների
24.06.2016 | 00:49

Պետերբուրգյան եռակողմ հանդիպումից հետո, մինչ ադրբեջանական կողմը հայտարարում է հողերի հանձնման մասին, Սերժ Սարգսյանը շտապում է մեկնել Արցախ: Նրա այցի ոչ հրապարակային հատվածը, անշուշտ, առնչվում է հանդիպման արդյունքներին: Հայաստանյան քաղաքական միտքը նախօրեին վերլուծում էր, թե ինչու Հայաստանի նախագահը շուտափույթ այցելեց հայկական երկրորդ հանրապետություն: Քաղաքագետներից մեկը մեզ հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց.

«Անկախ նրանից, թե Սերժ Սարգսյանն ինչ նպատակով է գնացել Արցախ, հստակ է մեկ բան. Հայաստանի նախագահը չի ցանկանում Արցախի առնչությամբ ինքնուրույն որոշումներ կայացնելու պատասխանատվությունը վերցնել իր վրա։ Առանց Արցախի համաձայնության նա դրա իրավունքը պարզապես չունի: Պատմությունը դա նրան չի ների»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ