Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ոսկե ծիրան» փառատոնը կմեկնարկի հուլիսի 10-ին

«Ոսկե ծիրան» փառատոնը կմեկնարկի հուլիսի 10-ին
06.07.2016 | 16:10

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի գեղարվեստական տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Փառատոնի բացմանը նախորդող մամուլի ասուլիսին ներկա էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլաս Ֆեյը, Նարեկ Թովմասյանը` Հայաստանում Բրիտանական խորհրդից, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը:

«Այս բոլոր կազմակերպությունները ավանդաբար համագործակցում են «Ոսկե ծիրանի» հետ առաջին իսկ տարիներից: Մենք մշտապես ունեցել ենք «Նոր ֆրանսիական կինո», «Նոր գերմանական կինո», նորագույն ֆիլմեր Բրիտանիայից, Ռուսաստանից,- ասաց Սուսաննա Հարությունյանը: - Համագործակցությունն ընդլայնվում է և նոր պտուղներ տալիս: Այս տարի մենք ունենք լավագույն, նոր ֆիլմեր Գերմանիայից, Ֆրանսիայից, ունենք ծրագիր Շեքսպիրի մահվան 400-ամյակին նվիրված, ունենք պրեմիերաներ ռուսական կինոյից»:

Հավելենք, որ այս տարի փառատոնը լուսաբանելու է ռուսական մշակութային հեռուստաալիք «Կուլտուրան»: Փառատոնի լուսաբանման նպատակով Երևան կժամանեն հայտնի կինոքննադատներ և լրագրողներ Կիրիլ Ռազլոգովը, Բորիս Նելեպոն, Եվգենի Մայզը, Աննա ՈՒրմանցևան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ