ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի նախագահին

Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի նախագահին
16.07.2016 | 01:01

Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:


«Խստորեն դատապարտում ենք մարդկային կյանքի դեմ ուղղված այդօրինակ անմարդկային ոճրագործությունը և, հանուն Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու, մեր զորակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին»,- ասված է Նորին Սրբության ցավակցագրում: Աղոթք բարձրացնելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար` Նորին Սրբությունը հայցել է Բարձյալն Աստծուց մխիթարություն պարգևել մահացածների հարազատներին, իսկ ահաբեկչությունից տուժածներին՝ շուտափույթ առողջություն:

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ