Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Դեմ եմ մեկուսացումներին»

«Դեմ եմ մեկուսացումներին»
25.07.2016 | 13:52

«Գարունը» գրական-գեղարվեստական, հասարակական ամսագրի առաջիկա համարը լույս կտեսնի սեպտեմբերին և նվիրված կլինի ՀՀ անկախության 25-ամյակին: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Գարունը»-ի նորանշանակ խմբագիր ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ.

«Գրական, մշակութային շատ խնդիրներ կան քննարկելու այս առումով: Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերին կունենանք մեկական համար»: «Ի՞նչ տպաքանակով լույս տեսնի և ի՞նչ կարժենա ամսագիրը» հարցին ի պատասխան ասաց, որ այս պահին դեռ ստույգ չիկարող պատասխանել, բայց արդեն աշխատանքներ են տարվում բաժանորդագրություններ կազմակերպելու համար: Ամսագիրը կունենա նաև առցանց տարբերակ: Խմբագրի բնորոշմամբ` այսօր ընթերցողի հետ առանց անմիջական երկխոսության մեծ արդյունքներ չեն լինի: «Դեմ եմ մեկուսացումներին»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Ամբողջական զրույցը Աշոտ Գաբրիելյանի հետ` առաջիկայում

Դիտվել է՝ 2238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ