Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ոստիկանությունը հրապարակել է զինված խմբի 31 անդամների անունները

Ոստիկանությունը հրապարակել է զինված խմբի 31 անդամների անունները
26.07.2016 | 09:18

Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է հուլիսի 17-ի վաղ առավոտյան պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի 31 անդամների անունները:


Նրանք են՝ Պավել Մանուկյան, Տիգրան Մանուկյան, Արամ Հակոբյան, Արմեն Լամբարյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Սմբատ Բարսեղյան,
Էդվարդ Գրիգորյան, Արմեն Բիլյան, Վարուժան Ավետիսյան, Աշոտ Պետրոսյան,
Թորոս Թորոսյան, Մխիթար Ավետիսյան, Թաթուլ Թամրազյան, Վարդան Գերավետյան, Գեւորգ Իրիցյան, Սեդրակ Նազարյան, Մարտիրոս Հակոբյան,
Արթուր Սողոմոնյան, Արայիկ Խանդոյան, Սերգեյ Կյուրեղյան, Հովհաննես Հարությունյան, Հովհաննես Վարդանյան, Ռուբեն Գրիգորյան, Արայիկ Հակոբյան,
Գեւորգ Մելքոնյան, Գառնիկ Հովակիմյան, Արթուր Մելքոնյան, Էդգար Սողոմոնյան,
Արամ Մանուկյան, Տիգրան Սարգսյան:

Դիտվել է՝ 3705

Մեկնաբանություններ