Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Վեհափառը մեկնել է Ղարաբաղ

Վեհափառը մեկնել է Ղարաբաղ
06.09.2016 | 09:48

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, ուր առաջիկա օրերին կանցկացվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ:

Նա ողջունել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կարևորագույն դերակատարությունն ազգային պետականության ստեղծման, կայացման և զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, հայ ազգային ինքնության և արժեքների պահպանման գործում:

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ