Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նորաբաց գրախանութի հետքերով

Նորաբաց գրախանութի հետքերով
07.09.2016 | 13:15

Երևանյան գրախանութներն ավելացել են ևս մեկով: Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումի յոթերորդ տաղավարում օգոստոսի 27-ից իր դռներն է բացել նույնանուն գրախանութը:

«Յոթերորդ տաղավար» գրախանութի տնօրեն ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ գրադարանային մթնոլորտն իրեն դուր է գալիս, մշտապես շատ ժամանակ է անցկացրել գրախանութներում` գրքեր նայելով, մարդկանց հետ հանդիպելով, զրուցելով: Դաշտին ծանոթ է: Ի սկզբանե իմացել է, որ մեծ շահույթ չի ունենալու: «Ինձ գրավում էր սեփական գրախանութ ունենալու գաղափարը: Արդեն ներսից ծանոթանալով գրախանութային անցուդարձին, մատը զարկերակի վրա պահելով` կարող ես տեսնել ինչ հնարավորություններ կան, որ մյուսները գուցե չեն նկատել, կարող ես իրականացնել սեփական պատկերացումները»:


«Յոթերորդ տաղավարը» ներկայանում է բազմաժանր գրականությամբ: Գրախանութ այցելում են տարբեր նախասիրության տեր մարդիկ: Պահանջված է հատկապես թարգմանական և ժամանակակից գրականությունը: Աշոտ Գաբրիելjանն ընդգծեց, որ անընդհատ վերադասավորելու են գրախանութը` հաշվի առնելով ընթերցողի հետաքրքրությունները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ